Ամանորին թույլ կտրվի հրավառություն իրականացնել, թե՝ ոչ․ նոր կարգավորումներ՝ լռության ժամի հետ կապված

Երևանի ավագանու դեկտեմբերի 16-ի նիստի ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը պատասխանեց ավագանու անդմաների հարցերին կապված Երևանի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերի սահմանման մասին։

Ի պատասխան ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի այն հարցին, արդյոք հաշվի է առնվել տոնական օրերը, Հովիկ Սաֆարյանը նշեց, որ օրենքը նման արտոնություն չի նախատեսում և եթե տոնական օր է և համատարած հրավառություն է դա արդեն բացառություն է:

Իսկ Մարկոս Հարությունյանը հարց ուղղեց նշելով, որ օրենքը արդյոք թույլ է տալիս ամառվա ամիսներին ուրիշ ժամային  գրաֆիկ սահմանել:

Հովիկ Սաֆարյանը պատասխանեց. «Այս սահմանափակումը չի նշանակում, որ սահմանված ժամից հետո օբյեկտը պետք է գործունեւոթյուն չիրականացնի: Տվյալ պարագայում ուղղակի պահանջ է տնտեսվարողին ներկայացվում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել