Արյունաբանական կենտրոնին շտապ դոնոր է անհրաժեշտ. առողջապահության նախարարության հայտարարությունը

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Շտապ:

Շուրջ 1 շաբաթ է Արյունաբանական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում հեմոֆիլիայով հիվանդ 37-ամյա Ս.Խ.: Կենտրոնը իր պաշարների հնարավորության սահմաններում տրամադրում է արյուն, սակայն Սարգսի մոտ շարունակվում է կյանքին սպառնացող արյունահոսությունը: Խնդրում ենք բոլորին աջակցել արյունատվությամբ:

Ցանկացած խմբի և ռեզուսի արյուն ունեցող անձինք կարող են դոնոր դառնալ:

Հեռ. 010283811, 010283823»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել