Նավթամթերքի իրացմամբ զբաղվող «ՄԱՐԳԱՐՅԱՆ ԿԱՄՈ» ԱՁ-ում (գործունեության հասցեները՝ Արարատի մարզ, գ. Դիմիտրով, Արտաշիսյան խճ. 53)՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից, անցկացվեցին ստուգումներ: Ստուգման արդյունքներից պարզ դարձավ, որ իրացվող դիզելային վառելիքի ցուցանիշները չեն համապատասխանում համապատասխան տեխկանոնակարգի պահանջներին, իսկ նավթամթերքի իրացման չափիչ սարքավորումները ստուգաչափված չեն:
Այս մասին տեղեկացնում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:
Տնտեսվարողի նկատմամբ՝ հայտնաբերված խախտման համար, կիրառվել է վարչական տույժ՝ օրենքով սահմանված կարգով: Ստուգման արդյունքում՝ հայտնաբերված խախտումները տնտեսվարողի կողմից վերացվել են: