Կոչ եմ անում իրավապահներին պարզել մեղավորներին. Արսեն Թորոսյան

Առողջապահութան նախարարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է «Արաբկիր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ բաժանմունքի վարիչին երեխայի համար բուժօգնության դիմած հայրը հարվածել էր գլխով:

«Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի է լինի 10-ապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում բռնարարի կամ նրա հարազատի։

Կոչ եմ անում իրավապահներին պարզել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ: Երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Բաժնի վարիչի սենյակում երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու ընթացքում նա անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել