Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը

Ե՞րբ կարող է անձին քրեական պատասխանատվության ենթարկելը դիտվել որպես ակնհայտ անմեղ անձին պատասխանատվության ենթարկել:

 

Անձն ակնհայտ անմեղ է, եթե վերջինս պատասխանատվության է ենթարկվում չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության:

 

Նշված հանվագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

 

Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

 

Նույն արարքը, որը դիտավորությամբ ծանր հետևանքներ է առաջացրել, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Վերը նշված արարքները, որոնք զուգորդվել են՝

 

1) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ,

 

2) մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով, պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել