Նախատեսվում է հաստատել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ`  ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 900-Ն որոշմամբ հաստատված չափաքանակներին համապատասխան:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագիրն իր տեսակով առաջին և խոշորագույն ծրագիրն է, որը անմիջականորեն իրականացվելու է Սփյուռքի տեխնոհամայնքի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ միասին։ Այն հայկական ստարտափ ընկերություններին ու ձեռներեցներին հնարավորություն կտա պետական աջակցությամբ և հատուկ մշակված օրակարգով այցելել Սիլիկոնյան հովիտ, մասնակցելու կատարելագործման ծրագրերին, լուծելով ժամանակավոր կեցության հարցրեր, համագործակցության այլ հնարավորություններ բացահայտելով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել