Արմեն Սարգսյանի հրամանագրով նոր դատավոր է նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին հրամանագիր է ստորագրել, որով Արման Սարոյանին նշանակել է  Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի ԲԴԽ-81-Ո-199 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արման ՍԱՐՈՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել