Ընկերությունը Հայաստանի 17 բանկերից 7-ի հետ ունի խնդիր՝ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող․ Արթուր Ջավադյան

2020 թվականի բյուջեի քննարկաման ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 14-ին, հարց ուղղեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, անդրադառնալով «Անելիք» բանկի հետ կապված դատական գործին:

Արթուր Ջավադյանը նշեց, որ հարցը շատ կարևոր է, որովհետև խոսքը գնում է մի խումբ բիզնեսմենների մասին որոնք փորձում են միջամտել Հայաստանում բանկային կայունությանը.

«Այդ ընկերությունը Հայաստանի 17 բանկերից 7-ի հետ ունի խնդիր և բավականին մեծ ծավալների հասնող՝ հարյուրավոր միլիոն դոլարների։ Եվ այդ ընկերությունը փորձ է անում տարբեր ուղիներով, ոչ թե մտածում է իր ստանձնած պարտավորությունները կատարի, այլ մտածում է ոնց խուսափի, բեռը դնի բանկային համակարգի վրա, որը բավականին լուրջ վտանգներ է ստեղծում»,- նշեց Արթուր Ջավադյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել