Նպաստել է մարմնավաճառությանը՝ տրամադրելով սենյակ և պահպանակ

Սիմա Ա.-ն 2007 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա, որպես սպասարկող, աշխատանքի է ընդունվել Էջմիածին քաղաքում գործող հյուրանոցային համալիրում:

 

Սիմա Ա.-ն 2007 թվականից մինչև 2011 թվականի հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում, առանց աշխատանքային պայմանագրի, որպես սպասարկող, հերթափոխով աշխատել է գործող հյուրանոցային համալիրում։ Այդ ընթացքում Սիմա Ա.-ն մտերիմ փոխհարաբերությունների մեջ է գտնվել մարմնավաճառներ Շողիկ Ս.-ի և Սյուզաննա Բ.-ի հետ։ Վերջիններս Սիմա Ա.-ի ջերմ ընդունելության համար, իրենց հաճախորդների հետ, հաճախակի այցելել են նրա կողմից սպասարկվող հյուրանոցային համալիր։ Սիմա Ա.-ը, մարմնավաճառների հաճախորդների պատվերներից շահույթ ստանալու նպատակով, 2007 թվականից մինչև 2012 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի, հանրային հաստատությունն օգտագործելով որպես պոռնկությամբ զբաղվելու վայր, որպես կացարան ծառայած հյուրանոցում 2 ժամը 5000 ՀՀ դրամ գումարի դիմաց, պոռնկությամբ զբաղվելու դիտավորությամբ, պարբերաբար առանձնասենյակներ է տրամադրել մարմնավաճառներ Շողիկ Ս.-ին և Սյուզաննա Բ.-ին, անհրաժեշտության դեպքում մարմնավաճառների հաճախորդներին ապահովել է պահպանակներով, որի դիմաց ստացել է գույքային օգուտ։ Կատարած հանցավոր արարքի համար, Սիմա Սերյոժայի Այվազյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով։

 

Առաջադրված մեղադրանքում Սիմա Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, վկա Շողիկ Ս.-ի հետ առերեսման ժամանակ ընդունել է կատարած հանցանքը և ցուցմունք է տվել այն մասին, որ նշված հյուրանոցի նախկին աշխատակիցն է, այդ պատճառով չի կարողանում կտրվել նախկին գործի տեղից և նշված հյուրանոցում որպես սպասարկող աշխատող իր քրոջ` Վարսենիկ Հ.-ի հետ, աշխատել է հերթափոխով։ 2007 թվականից ճանաչում է մարմնավաճառ Շողիկ Ս.-ին, իսկ 2011 թվականից ճանաչում է Սյուզաննա Բ.-ին։ Տեղեկանալով, որ նրանք մարմնավաճառության համար են այցելում հյուրանոց, նրանց հաճախորդի պատվերներից նյութական օգուտ ստանալու նպատակով, պարբերաբար սենյակ է տրամադրել, բացի այդ մարմնավաճառի հաճախորդների պահանջով հատը 500 ՀՀ դրամ գումարով վաճառել է այդ իսկ նպատակով նախօրոք իր մոտ պահած պահպանակները։

 

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սույն գործով կայացրեց դատավճիռ, որով ամբաստանյալ Սիմա Ա.-ին մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտեց ազատազրկման 1 տարի ժամկետով։

 

Սիմա Ա.-ի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, խնդրելով բեկանել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 04.12.2012թ. դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով քննելու համար:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել