Սանհանգույցի բացակայության պատճառով դեղատանը զրկել են լիցենզիայից

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել` լիցենզիա uտանալու համար ներկայացված փաuտաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն հոդվածի առաջին մաuի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեuված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն։

 

ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 895 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` դեղատնային գործունեության լիցենզավորող մարմին է հանդիսանում ՀՀ առողջապահության նախարարությունը։

 

ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման (լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 867 որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը», որով սահմանվել է լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմանները, որի 24-րդ կետով սահմանված են Հայաuտանի Հանրապետությունում դեղատների և դեղատնային կրպակների տարածքների թույլատրելի նվազագույն չափերը։ Համաձայն նշված կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերության դեղատնային կրպակի համար պարտադիր է 2 քառ. մետր մակերեսով լվացարանով սանհանգույցի առկայությունը։

 

ՀՀ առողջապահության նախարարությունը 2011թ. սեպտեմբերի 15-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որով խնդրել է ուժը կորցրած ճանաչելով դադարեցնել անհատ ձեռնարկատեր Ա.Գազազյանին 2004թ. փետրվարի 17-ին տրված դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիայի գործողությունը։

 

Անհատ ձեռնարկատեր Ա.Գազազյանը դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար 2004թ. հունվարի 29-ին ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացրել համապատասխան հայտ` մուտքի համարը 39, որին կից, ի թիվս այլ փաստաթղթերի, ներկայացվել է նաև անշաժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենն ու տեղեկանք տարածքների և հագեցվածության մասին, և 2004թ. փետրվարի 17-ին՝ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացել է դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիան։

 

Լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտին կից անհատ ձեռնարկատեր Ա. Գազազյանը նախարարությանն է ներկայացրել նաև անշաժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի պատճենը, որում կատարված գրառումների համաձայն վարձակալության առարկան է հանդիսացել Արաբկիր համայնքի Կոմիտաս պողոտայի թիվ 51 տարածքի 173,0քմ ընդհանուր մակերեսից ըստ գծագրի թիվ 9 և 10 սենյակները, որի չափը (մակերեսը) նշված է եղել 45,2։ Ներկայացրած անշաժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի հատակագիծը բաժնում վարձակալած թիվ 9 սենյակում արտացոլված է 3,0քմ մակերեսով սանհանգույց։

 

Դատարանի պահանջով ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից դատարան է ուղարկվել անշաժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի բնօրինակը, որում պարունակվող տեղեկությունները էականորեն տարբերվում են անհատ ձեռնարկատեր Ա.Գազազյանի կողմից ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած նույն համարի վկայականի պատճենում ներառված տեղեկություններից։

 

Այսպես. թիվ 0102773 վկայականի բնօրինակի համաձայն վարձակալության առարկան է հանդիսանում Արաբկիր համայնքի Կոմիտաս պողոտայի թիվ 51 տարածքի 173,0քմ ընդհանուր մակերեսից ըստ գծագրի թիվ 9 և 10 սենյակները, որի չափը (մակերերսը) նշված է 34,6, իսկ հատակագիծը բաժնում վարձակալած թիվ 9 սենյակում 3,0քմ մակերերսով սանհանգույց արտացոլված չէ։ Բացի վերոգրյալից, անհատ ձեռնարկատեր Ա.Գազազյանը լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացրել է նաև տարածքների և հագեցվածության մասին տեղեկանք, որում տեղեկություններուն է ներառել այն մասին, որ տարածքում կա 3,0քմ մակերերսով սանհանգույց, լվացարան, մշտական հոսող ջուր։

 

Վարձակալության իրավունքի պետական գրանցման թիվ 0102773 վկայականի բնօրինակի և անհատ ձեռնարկատեր Ա.Գազազյանի կողմից ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած նույն համարի վկայականի պատճենի, տարածքների և հագեցվածության մասին տեղեկանքի համադրումից հաստատվում է հայցվորի պնդումն այն մասին, որ անհատ ձեռնարկատեր Ա.Գազազյանը չի ապահովել օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներն ու պայմանները և լիցենզիա ստանալու համար 2004թ. նոյեմբերի 25-ին լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացված փաստաթղթերի միջոցով ՀՀ առողջապահության նախարարությանն է ներկայացրել ակնհայտ կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ։ Ուստի Ա.Գազազյանին դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիան տրամադրելիս առկա են եղել լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու հիմքեր, ինչի արդյունքում անհատ ձեռնարկատեր Ա.Գազազյանին տրամադրվել է ոչ իրավաչափ իրավունք։

 

Դատարանը 2012թ. հոկտեմբերի 05-ի վճռով բավարարել է ՀՀ առողջապահության նախարարության հայցը` 2004թ. փետրվարի 17-ին Ա.Գազազյանին տրված դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000146 լիցենզիայի գործողությունը դադարեցնել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելով։

 

Սույն վճիռը 2012 թվականի նոյեմբերի 21-ին պատասխանող Ա.Գազազյանը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել