Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին

Նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմին ներկայացրեց Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին: Շնորհավորելով գեներալ Գաբրիելյանին նշանակման կապակցությամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը իր անցած ճանապարհով և փորձառությամբ իրավմամբ արժանի է զբաղեցնելու Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը:

Ֆելիքս Ցոլակյանը նորանշանակ տնօրենին հորդորեց հատկապես ուշադրության կենտրոնում պահել ծառայության կազմակերպման և կարգապահության հետ կապված հարցերը:

ԱԻ նախարարը Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին մաղթեց խաղաղ և արդյունավետ աշխատանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել