Այս գիշեր կենդանաբանական այգու տարածքում հայտնաբերվել են թվով 5 թափառող կենդանիներ

Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող կենդանիներ (3 էգ, 2 արու), որոնցից մեկն արտաքին զննությամբ խոշոր է։

Այս մասին տեղեկացնում են կենդանաբանական այգուց։

Շները թմրեցվել են հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով, տեղադրվել վանդակների մեջ և պահվել Երևանի կենդանաբանական այգու կլինիկայի տարածքում, իսկ այսօր կեսօրին փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցներին, որտեղ արդեն կիրականացվեն հետագա գործողությունները։ Ընդգծենք, որ բռնված թափառող կենդանիները թմրեցվել են կենդանիների համար անվտանգ և անցավ տարբերակով և նույն կարգավիճակով փոխանցվել վերոնշյալ կենտրոն:

Երևանի կենդանաբանական այգու խնդրանքով հայտնաբերված թափառող կենդանիներից մեկը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ կողմից իրականացվող գործողություններից հետո կվերադարձվի Այգի և կդառնա մեր բնակիչը՝ օգնելով մեզ գիշերային պահակություն իրականացնելու գործում:

На изображении может находиться: собака Нет описания фото.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել