Սամարա-Երևան նոր չվերթներ կիրականացվեն

ՌԴ Սամարա քաղաքի «Կուրումոչ» օդանավակայանում աշուն-ձմեռ չվացուցակներում ավելացել է նոր չվերթ դեպի Երևան: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»՝ հավելելով, որ դեպի Երևան չվերթները կիրականացվեն PegasFly ավիաընկերության կողմից: «Ինքնաթիռները Երևան կթռչեն շաբաթական մեկ անգամ: Տեղական ժամանակներով՝ Սամարայից չվերթը կիրականացվի 17:10-ին, Երևանից՝ 13:15-ին: Չվերթները կիրականացվեն Embraer 190 ինքնաթիռներով»,- ասվում է Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հաղոդագրության մեջ:

Սամարայից Երևան են թռչում նաև «Ուրալյան ավիաընկերության» Airbus A320 ինքնաթիռները, նույնպես շաբաթը մեկ անգամ: Սամարայից թռիչքի ժամը՝ 8:45-ն է, Երևանից՝ 12:15:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել