Հայկ Մարությանի որոշումներով դադարեցվել են մի քանի դպրոցների կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամների լիազորությունները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումներով դադարեցվել են մի քանի դպրոցների կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամների լիազորությունները:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից:

Այսպիսով, հոկտեմբերի 11-ի որոշմամբ՝ հիմք ընդունելով Վ.Վարդևանյանի անվան համար 173 հիմնական դպրոցի ծնողական խորհրդի որոշումը, Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ Աննա Էդուարդի Զոհրաբյանի դիմումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 03.10.2019թ-ի զեկուցագիրը, դադարեցվել են նշված դպրոցի կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ՝ Քնարիկ Ալբերտի Վարդանյանի, Արա Մեսրոպի Գասպարյանի, Աննա Էդուարդի Զոհրաբյանի լիազորությունները: Նրանց փոխարեն լիազորությունները ստանձնել են Դիանա Զորիկի Գրիգորյանը, Աննա Էդուարդի Զոհրաբյանը,  Ռիմա Ալբերտի Սարգսյանը:

Հոկտեմբերի 16-ի որոշմամբ՝ հիմք ընդունելով  Երևանի համար 104 հիմնական դպրոցի ծնողական խորհրդի որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը, դադարեցվել է դպրոցի խորհրդի անդամ, ծնողական խորհրդի ներկայացուցիչ Կարմեն Արամի Լազարյանի լիազորությունները: Նրա փոխարեն լիազորդությունները ստանձնել է Լիլիթ Կարապետի Բադեյանը:

Հոկտեմբերի 16-ի մեկ այլ որոշմամբ՝ հիմք ընդունելով Գայի անվան համար 129 հիմնական դպրոցի ծնողական խորհրդի որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը, դադարեցվել է ծնողական խորհրդի ներկայացուցիչ՝ Լուսինե Գուգուշի Ղազարյանի լիազորությունները: Նրան փոխարինել է Արթուր Հրաչյայի Մովսիսյանը:

Հոկտեմբերի 16-ին ստորագրված որոշման համաձայն, հիմք ընդունելով Ա.Սախարովի անվան համար 69 հիմնական դպրոցի մանկավարժական խորհրդի որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը, դադարեցվել են ծնողական խորհրդի ներկայացուցիչ՝ Իրինա Նիկոլայի Սարգսյանի լիազորությունները: Նրան փոխարինել է Նարինե Գուրգենի Շահբազյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել