Սեւանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հունվարի 22-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է, որ Աշոցքի եւ Սեւանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

 

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել