Անծանոթ անձինք ծեծել են իրար. 28-ամյա տղամարդը իր մեքենայից վերցրել է ատրճանակն ու մի քանի անգամ անկանոն կրակել նրանց ուղղությամբ

Օգոստոսի 24-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հազանգ է ստացվել, որ Արարատի Զոդի մոտ վիճաբանություն է, կրակոցի ձայներ են լսվում: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խմբին արարատցի 28-ամյա մի տղամարդ բանավոր հաղորդում է տվել, որ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի մի բակում անծանոթ անձինք, մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծել են իրեն, ինքն էլ, պաշտպանվելու նպատակով, իր մեքենայից վերցրել է հոր օդաճնշիչ ատրճանակն ու մի քանի անգամ անկանոն կրակել նրանց ուղղությամբ:

Դեպքից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ քաղաքացու հետ վեճի բռնված տղամարդկանցից մեկը Արարատ քաղաքի 35-ամյա մի բնակիչ է, մյուսը` Արարատ գյուղից է, 34 տարեկան:
Բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, երկուսն էլ ներկայացել են ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Զենքն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել