Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները քաղաքացիների սպասասրահի աղբարկղից հայտնաբերել են հյութի տուփ` մեջը մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 15 գր դեղնականաչավուն, չոր բուսական զանգվածով 3 փաթեթ:
Այս մասին հայտնում են ՔԿԾ մամուլի ծառայությունից:
Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նույն օրը հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր թաքստոցներից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք և գործարանային արտադրության 50 հատ խաղաթուղթ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: