ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ծառայողական պարտականություններն ու առաջադրանքների պատշաճ կատարելու, առանձնակի ցուցանիշներ ապահովելու, 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերելու համար արդարադատության առաջին դասի խորհրդականի արտահերթ դասային աստիճան է շնորհել Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արման Նահապետյանին: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:
ՔԿ նախագահը շնորհավորել է Նահապետյանին՝ արտահերթ դասային աստիճան ստանալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար: