Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանն («ՍԱՍ»-ի Արտակ) այսօր` օգոստոսի 14-ին, կրկին հրավիրվել է Քննչական կոմիտե։
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ինչպես արդեն հայտնել ենք, Արտակ Սարգսյանը Քննչական կոմիտեի հրավիրվել է ևս 3 անգամ որոնցից առաջին չէր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ երկրում չէ:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Երևանում՝ «Terrazza» ռեստորանի տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ 258-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն (Խուլիգանությունը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):