Թմրամիջոց՝ գրպաններից և ծաղկամաններից

Հունվարի 11-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոցներ պահելու և գործածելու կասկածանքով Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արսեն Ա.-ին, որի տաբատի գրպաններից հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, իսկ վերարկուի գրպանից` ծխախոտի գլանակ՝ նույն թմրամիջոցին նմանվող զանգվածով:

 

 

Ոստիկանության ծառայողների պահանջով Արսեն Ա.-ն իր ավտոտնակից ներկայացրել է 2 ծաղկաման, որոնց մեջ առկա էին կանեփի նմանվող բույսեր:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:

 

Հանգամանքները պարզվում են:

 

Կատարվում է հետաքննություն: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել