Ոստիկանությունը՝ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ է տեղադրելու լուրերի մասին

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

««Ժամանակ» օրաթերթը այսօր տեղեկություն է հրապարակել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ է տեղադրվել:
Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և հորդորում ենք չճշտված լուրերով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել