Մի շարք երթուղիների իրականացման պայմանագրերում փոփոխություններ են կատարվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 15-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» համար 2911-Ա որոշման N 2 հավելվածում ընդգրկված միկրոավտոբուսային համարներ 8, 20, 26, 27, 31, 36, 43, 44, 45, 54, 58, 65 երթուղիները շարադրվել են ներքոնշյալ խմբագրությամբ:

Այս որոշմամբ լիազորվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետը՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համարներ 8, 20, 26, 27, 31, 36, 43, 44, 45, 54, 58, 65 երթուղիների համար կնքված ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։

«Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համարներ 8, 20, 26, 27, 31, 36, 43, 44, 45, 54, 58, 65 երթուղիների համար կնքված երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ և կազմակերպել դրանց աշխատանքը։

Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա, իսկ որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել