Ստիպե ՞լ է երեխային մուրացկանությամբ զբաղվել , թե…

Երևանի Ավան և Նոր-Նորք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Սահակյանի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, մտացածին, միջին ծանրության հանցագործության վերաբերյալ 2012թ. ապրիլի 2-ին գրավոր հաղորդում է տվել ոստիկանության Նոր Նորք բաժին այն մասին, որ Թաթուլ Հայկի Փիլոսյանը 2011թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2012թ. մարտի 30-ը իր անչափահաս երեխային` Սուսաննա Սահակյանին ստիպել է մուրացկանությամբ զբաղվել` ստանալով նրանից օրական մոտ 20.000 ՀՀ դրամ գումար:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, պատժվում է տուգանքով՝ 200 000-400 000 դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով::

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել