Հարթավան- Արագյուղ, Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհները փակ են

Հունվարի 10-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Ձնաբքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Հարթավան- Արագյուղ, Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհներն ու Սելիմի լեռնանցքը:

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ անբավարար տեսանելիության եւ առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Թալին-Մարալիկ-Գյումրի, Արագած-Սպիտակ, Արթիկ-Մանթաշ-Ալագյազ ավտոճանապարհները:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել