Այսօր ՀՀ դատախազության 101-րդ տարեդարձն է. ընթանում է կոլեգիայի հանդիսավոր նիստ

Այսօր՝ հուլիսի 1-ին ՀՀ դատախազության 101-րդ տարեդարձն է և Դատախազության աշխատողի օրը:

Գլխավոր դատախազությունում այժմ ընթանում է կոլեգիայի հանդիսավոր նիստ:

Նիստին ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, նախարարներ և այլք:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ողջույնի խոսքով հանդես եկավ՝ շնորհավորելով դատախազներին ու շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ միջոցառմանը մասնակցելու համար: Նա ներկայացրեց դատախազության կողմից կատրաված աշխատանքն ու ձեռքբերումները, այն ոլորտները, որոնք այժմ առաջնային են և բարեփոխումների կարիք ունեն:

Ելույթ է ունենում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել