Տաթևիկ Ռևազյանը գործուղվեց Ռուսաստան․ վարչապետի որոշում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝  քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հուլիսի 17-19-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով)՝ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի կառավարության, Ռուսաստանի Դաշնության օդային տրանսպորտի դաշնային գործակալության և «Ավիակոմպանիա ԱԶԻՄՈՒՏ» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով:

Տաթևիկ Ռևազյանի` Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն կներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել