Վարկառուից բացի ո՞վ կարող է տեղեկանալ Ձեր վարկային պատմության մասին. ԿԲ

Վարկային պատմության մասին կարող է տեղեկանալ`
  • փաստացի կամ հնարավոր պարտատերեը, որոնք ունեն Ձեր նկատմամբ դրամական պահանջներ,
  • Ձեր գործատուն:

Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից:

Վարկային զեկույցը տրամադրվում է նշված անձանց միայն վարկառուի կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում: Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի «վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն» («Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենք, հ.11):
Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ԱՔՌԱ-ին նրա մասին տեղեկություն տրամադրող կազմակերպությանը (բանկին, վարկային կազմակերպությանը, ապահովագրական կազմակերպությանը կամ հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կառույցին):
Եթե վարկառուն համաձայն չէ տեղեկություն տրամադրող կազմակերպության կարծիքի հետ կամ այդ կազմակերպության տրված պատասխանը նրան չի բավարարում, ապա կարող է շարունակել վիճարկել որոշումը՝ ԱՔՌԱ-ի միջոցով, կամ դիմել դատարան («Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենք, հ.20):
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել