Ընտրություններից առաջ, որպես կանոն, թեկնածուների կողմից կատարվում է նախընտրական քարոզչություն:
Քարոզչությունը պետք է իրականացվի օրենքով սահմանված ժամկետներում, համապատասխան անձանց կողից և կարգով:
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net