Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց. ՀՔԾ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 6-ին, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալին, շտաբի նախկին պետ 70-ամյա Գեղամ Պետրոսյանի համար խափանման միջոց ընտրեց կալանավորումը:

Այս մասին Իրավաբան.net-ին հատնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Վերջինս ձերբակալվել էր հունիսի 4-ին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել