Հաճախ ենք հանդիպում հետևյալ արտահայտությանը. «Եթե բացակայում է սույն հարաբերությունները կարգավորող օրենքը, ապա այն կարգավորվում է գործարար շրջանառության սովորույթներով»:
Իսկ ի՞նչ գործարար շրջանառության սովորույթը:
Գործարար շրջանառության սովորույթ է համարվում ձեռնարկատիրական գործունեության որևէ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի կանոնը, անկախ դրա` որևէ փաստաթղթում ամրագրման հանգամանքից:
Օրենսդրության պարտադիր դրույթներին կամ պայմանագրին հակասող գործարար շրջանառության սովորույթները չեն կիրառվում:
Աղբյուրը` Իրավաբան.net