Ե՞րբ կարող է կնքվել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր

Որպես կանոն, աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

 

Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ oրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:

 

Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`

 

1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.

 

2) համատեղությամբ աշխատանք կատարողների հետ.

 

3) սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.

 

4) ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.

 

5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.

 

6) օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել