Մոտ 60 միլիոն դրամի սարքավորումներ կամրացվեն առողջապահության նախարարությանը

Առողջապահության նախարար Արասեն Թորոսյանը որոշմնա նախագիծ է ներկայացրել կառավարության հավանությանը, որով առաջարկում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության, «Sylex SARL» ընկերությունից  և «Մեյսիս Ապահով» ՍՊԸ-ից բաղկացած համատեղ ձեռնարկության միջև 01.09.2017 թվականին կնքված «Էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական միասնական համակարգի օպերատոր հիմնադրելու եղանակով որոշակի ծրագրային փաթեթ, շարժական գույք և այդ տեղեկատվական համակարգի սպասարկման իրավունքներ փոխանցելու կոնցեսիայի պայմանագրի» շրջանակներում 2018 թվականին ձեռք բերված և նշված պայմանագրի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող սարքավորումները՝  60 միլիոն 186 հազար 666 ՀՀ դրամ արժողությամբ՝   ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ համաձայն հավելվածի:

ՑԱՆԿ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացվող գույքի

 

N Գույքի անվանում Քանակ
(հատ)
Ձեռք բերման տարեթիվը

Ձեռք բերման գինը

(ՀՀ դրամ)

Ընդամենը ձեռք բերման արժեքը (ՀՀ դրամ)
1

Սերվեր HPE ProLiant BL460c

Gen10 10Gb_20Gb FlexibleLOM Configure-to 863442-B21

5 2018 6,574,398.67 32,871,993.33
2

Տվյալների պահպանման համակարգ HPE MSA 2050 SAN

DC LFF Storage Q1J00A

1 2018 15,958,132.5 15,958,132.5
3

Սվիչ Brocade 8/24c Power Pk+

SAN Swch for BL AJ821C

2 2018 5,678,270.42 11,356,540.83
  Ընդամենը

 

 

60,186,666.66

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել