Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրներից ելնելով է մեկնել Եվրոպա. փաստաբան

Փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել, որ  պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրներից ելնելով է ներկայումս գտնվում է Եվրոպայում:

«Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի կողմից այսօր լրագրողի հարցին ի պատասխան տրված տեղեկություններին, թե Ալեքսանդր Սարգսյանը գնացել է հանգստանալու, ապա այդ մասին զրուցել եմ վերջինիս հետ, ով տեղեկացրել է, որ չի ցանկացել հանրայնացնել այն հանգամանքը, որ հայրն ունի առողջական խնդիրներ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին տեղի ունեցած դատական նիստից առաջ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հայրն արտերկրում է գտնվում հանգստանալու նպատակով: Ավելի ուշ նա նշել էր, որ արտերկիր է մեկնել իր եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ կապված խնդիրների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել