Կրթության և գիտության նախարարությունը հայտարարությունը վերապատրաստող կազմակերպությունների վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է  վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու վերապատրաստումներ  իրականացնելու նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք կրթության և գիտության նախարարությունից:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել  այն կազմակերպությունները, որոնք ունեն` համապատասխան ուսումնական տարածք, վերապատրաստող  մասնագետներ` (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ), 90-110 ժամյա վերապատրաստման անհատական ծրագիր` 15-20 օր տևողությամբ:

Վերապատրաստման ծրագիրը պետք է ներառի իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, ունենա ՀՀ ԿԳ նախարարի` 2018 թվականի  մարտի 20-ի 245-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաև` հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան,վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները  կարող են  մինչև  2019 թվականի ապրիլի 22-ը ժամը 18:00 դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով edu.am և ktak.am կայքէջերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ  ձևաթղթերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել