Դավիթ Անանյանը առաջարկում է ազատականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման գործընթացը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության հավանությանն է  ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է ազատականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման գործընթացները:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N861-Ն որոշմամբ սահմանվել են, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը կազմակերպում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման և դրանց իրացման գործընթացները, իսկ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը սահմանում է հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գները:

Նախագծով առաջարկվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գնման, դրանց իրացման, ինչպես նաև իրացման գների սահմանման գործընթացները ազատականացնել և ուժը կորցրած ճանաչել որոշմամբ այդ դրույթները միայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին վերապահելու իրավասությունը:

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Մանրմասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել