Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 27-ին ստորագրել է 886-Ա որոշումը, որով թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել է.
1) Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դիմահարդար Եվգենյա Գաբրիելյանին՝ թատերարվեստի բնագավառում ունեցած ավանդի համար.
2) Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Դիանա Խերանյանին՝ թատերարվեստի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար.
3) Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դիմահարդար Սվետլանա Կոնստանտինովային՝ թատերարվեստի բնագավառում ունեցած ավանդի համար.
4) Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան Վահագն Գասպարյանին՝ թատերարվեստի բնագավառում ունեցած ավանդի համար.
5) Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Դավիթ Բաբայանցին՝ թատերարվեստի բնագավառում ունեցած ավանդի համար: