Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ այդ ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները ներկայացրել են որոշ մտահոգություններ և անհամաձայնություններ, որոնք մանրամասն և բազմակողմանիորեն քննարկվել են կառավարությունում:

Ուստի տեղեկացնում ենք, որ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու առաջարկության հետագա քննարկումից և այն հանել հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել