Վալերիյ Օսիպյանը՝ ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովման մասին

Մարտի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, օպերատիվ ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների պետեր, կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:

Անդրադառնալով ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովման հարցին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց խնդրի համալիր լուծման անհրաժեշտությունը՝ այն դիտարկելով խրախուսման համակարգերի միջոցով աշխատանքային և կատարողական կարգապահության ամրապնդման և ծառայողական պարտականությունների լիարժեք իրականացման համատեքստում:

Ոստիկանության պետը հասարակական կարգի պահպանման և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում ընդծելով արտաքին ծառայությունների աշխատանքը՝ նշեց, որ այս բնագավառում անհրաժեշտ է ապահովել ծառայողների պրոֆեսիոնալ ու հաղորդակցական որակների շարունակական կատարելագործում, ինչի գրավականը կանոնավոր ու պարբերական գործնական պարապմունքներն ու տեսական գիտելիքների կիրառմամբ ծառայության արդյունավետության հետագա բարձրացումն է:

Վալերիյ Օսիպյանը նիստի մասնակիցների հետ քննարկեց նաև օպերատիվ ծառայությունների գործունեության արդյունքներն ու հանձնարարեց միջոցներ ձեռնարկել բացահայտումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ օպերատիվ իրավիճակի վերահսկելիությունն ապահովելու գործում շեշտադրում անելով կանխարգելման ու նախականխման աշխատանքների հետագա խթանման վրա:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցության ավարտին ըստ գործունեության ոլորտների կոնկրետ հրահանգներ ու հանձնարարականներ տվեց մասնակիցներին:


        

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել