Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության համաձայնագրի վավերացման հարցը կքննարկվի ԱԺ-ում

Մարտի 25-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի 2018 թվականի փետրվարի 14-ին Երևան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին»  համաձայնագիրը վավերացնելու հարցը:

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագիրը վավերացվում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Սահմանադրության այս դրույթն իր արտացոլումն է գտել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքում, որի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողով է ներկայացվում Կառավարության կողմից։

Միջազգային պայմանագրերի մասին օրենքի դրույթներով նախատեսված ընթացակարգով 2018թ. փետրվարի 14-ին Երեւանում Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կնքվել է ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության  մասին համաձայնագիրը, որը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է վավերացնել օրենքով:

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2018 թվականի փետրվարի 14-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը:

Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից:

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել