Վարկի գործողության ընթացքում վարկառուի յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան դեպքում պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման տոկոսը կավելացվի 0,5 տոկոսով

2018 թվականի սեպտեմբերի 14-ին կառավարությունը ընդունեց որոշում, որով շարունակեց «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորումը և մեղմեց կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները:

Նշենք, որ այսօր e-draft.am կայքում հրապարակվել է կառավարության նոր որոշման նախագիծ, որով նախատեսվում է վերոնշյալ վարկի գործողության ընթացքում վարկառուի (երիտասարդ ընտանիքի կամ երիտասարդ միայնակ ծնողի) յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ վերջիններիս կողմից յուրաքանչյուր նոր երեխայի որդեգրման դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման տոկոսը ավելացնել 0,5 տոկոսային կետով:

Որոշումը կտարածվի նաև մինչև այս որոշման ուժի մեջ մտնելը ծրագրի շրջանակներում տրամադրված և սուբսիդավորվող այն վարկերի վրա, որոնց գործողության ընթացքում վարկառուի (երիտասարդ ընտանիքի կամ երիտասարդ միայնակ ծնողի) յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ վերջիններիս կողմից յուրաքանչյուր նոր երեխայի որդեգրման փաստը տեղի է ունեցել սույն որոշման ուժի մետ մտնելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել