Քիչ առաջ Skype-ով զրուցեցի Հանրապետության Նախագահի հետ. Գոռ Հովհաննիսյան

Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

<<Սիրելի ընկերներ,

քիչ առաջ Skype-ով զրուցեցի Հանրապետության Նախագահի հետ։

Շատ դրական եմ համարում, որ Նախագահը հաշվի առավ իմ դեպքի առանձնահատկությունը (որ աշխատում եմ Բեռլինում ու ցանկացած պահի Երևան գալ չեմ կարող) և սկայպով զրուցելու հարցում որևէ խնդիր չտեսավ։

Զրուցել ենք մոտ 25 րոպե հիմնականում իրավական հարցերի մասին։

Մյուս երկու թեկնածուների հետ զրուցելուց հետո Նախագահը կորոշի, թե ում թեկնածությունն առաջարկել։

Հ․Գ․ Երբ իմ գերմանացի ընկերներին ասացի, որ Հանրապետության Նախագահի հետ խոսել եմ սկայպով, բոլորի աչքերը զարմանքից չռվեցին>>:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել