Կարծում եմ, որ քաղաքական իշխանությունների քաղաքական կամքը ակնհայտ է. Հայկ Հովհաննիսյան

Կազմավորման 1 տարվա կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը ավելի քան 100 էջի սահմաններում ներկայացնելու է մանրամասն վերլուծություն՝ դատական համակարգի խնդիրների, վերջին տարում արձանագրված փոփոխությունների և առաջըթացի վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ համաձայն է այն կարծիքի հետ, թե 2018 թվականի մայիսից սկսած դատական համակարգը ավելի անկախ է դարձել:

«Կարծում եմ, որ քաղաքական իշխանությունների քաղաքական կամքը ակնհայտ է: Գործադիրը և օրենսդիրը  չեն խառնվում դատական իշխանության գործերին: Նրանք աջակցում են դատական իշխանության կայացմանը և այսօր մենք Արդարադատության նախարարության, գործադիրի և օրենսդիրի հետ ակտիվ համագործակցության մեջ ենք»,-նշեց նա:

Բարձրագույն դատական խորհրդի անդամը նաև խոսեց ԲԴԽ-ի դեմ հարուցված գործերից, դատարանի վրա ճնշումներից և վերջերս լիազորությունները դադարեցված դատավոր Արայիկ Մելքումյանից:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել