Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի`
Հայաստանի Հանրապետությունում ծանր հանցագործությունների դեպքում գույքի բռնագանձման, հարուցված քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ» և «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգերով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու և մինչև 2019 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման փաթեթ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի»: