Ազատության հրապարակում շուտով կմեկնարկի 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի 11-րդ տարելիցի առթիվ հրավիրված հանրահավաքը: Վարչապետ Նիկո Փաշինյանը քայլում է դեպի Ազատության հրապարակ:
Նա այսօր կոչով դիմել էր քաղաքացիներին և հայտարարել. «Ապօրինությունների, իրավունքների ոտնահարումների, չարաշահումների դեմ պայքարում, իշխանության վերնախավի կողմից թույլ տրված հանցագործությունների բացահայտման գործում մենք հաղթելու ենք անխուսափելիորեն, որովհետեւ ժողովուրդը եւ կառավարությունը միասնական են, իսկ այսպիսի միասնությունը անպարտելի է ու աներեր:
Եվ արտահայտելու համար մեր հենց այսպիսի միասնությունը, մեր համատեղ նվիրվածությունը արդարությանը, օրինականությանը, ժողովրդավարությանը, իրավունքների պաշտպանությանը, այսօր՝ ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երեւանի Ազատության հրապարակից երթ իրականացնելու դեպի Մյասնիկյանի արձան: Մենք այս քայլերթով մեր հարգանքի տուրքը կմատուցենք Մարտի 1-ի, քաղաքական բոլոր սպանությունների զոհերին եւ մեր վճռական ոչը կասենք բռնություններին, անարդարությանը, ապօրինություններին, կոռուպցիային, ընտրակեղծիքներին, իրավունքների ոտնահարմանը»,-նշել էր նա: