Անժելա Վարդևանյանը հայտնաբերվել է

Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 28-ին 14-ամյա Անժելա Վարդևանյանը հայտնաբերվել է Գյումրի քաղաքում:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանը, որը փետրվարի 26-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել