Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է. «Երկուշաբթի մանրամասն պարզաբանում կտրվի։ Բայց այս պահին՝ զուտ ապատեղեկտվության ու մանիպուլյացիայի հերթական արշավի տարածումը կանխելու համար նշեմ, որ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ, որի նշանակման բոլոր իրավակն չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են»,-նշել է նա:

Գոռ Աբրահամյանը նաև հավելել է, որ Հարություն Մաշադյանի՝ դատախազի պաշտոնն զբաղեցնելու նվազագույն տարիքի հետ կապված օրենքի խախտում չկա։ Նախկին օրենքով, որը ուժը կորցրել է 2018թ. ապրիլին, դատախազի նշանակման նվազագույն ցենզ չկա, իսկ Հ. Մաշադյանը Լոռու կայազորի դատախազության դատախազ է նշանակվել 2018թ. մարտին։

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ:

Լուսանկարում Գոռ Աբրահամյանն է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել