Փետրվարի 11-ին, ժամը 22.20-ին, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ազդրի շրջանի կտրած-ծակած վերքեր և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողների համագործակցությամբ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Գինեվետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել է նույն գյուղի բնակիչ 30-ամյա Հայկ Մ․-ն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հայկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով, ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքնների արդյունքում, փետրվարի 15-ին, ժամը 14.30-ին, նա ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։
Ձեռնարկվում են միջացառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Հայկ Մ․-ն ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է: