Երթուղու գործունեությունը կադարեցվի. քաղաքապետարան

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 61 երթուղին սպասարկող ընկերության սնանկ ճանաչվելու պատճառով երթուղու գործունեությունը ս/թ փետրվարի 18-ից կդադարեցվի:

Այս մասին տեղեիկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

Նշված երթուղուց օգտվող Վարդաշեն թաղամասի որոշակի հատվածի (6-րդ, 9-րդ փողոցներ) բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային համար 18 երթուղու վերջնակետը Մուշականից կտեղափոխվի Վարդաշենի 6-րդ փողոց (միկրոավտոբուսային համար 61 երթուղու վերջնակետ):

Միկրոավտոբուսային համար 61 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից:

Երևանի քաղաքապետարան պատճառվող անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել