Ռոբերտ Քոչարյանը խցում մենակ է պահվում, մենախցերը փոքր են. ՄԻՊ-ը՝ ՀՀ 2-րդ նախագահի պահման պայմանների մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան իր նախաձեռնությամբ մոտ մեկ ամիս առաջ այցելել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ առանձնազրույց է ունեցել, տարբերի հարցերի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս մասին Ազգային ժողովում Արման Թաթոյանն ասաց այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում:

«Տեսակցությունների հետ կապված հարցն է քննարկվել՝ կապված ընտանիքի անդամների հետ, մենք դրանով ակտիվ զբաղվել ենք։ Արգելանք կա,  բայց մենք նաև աշխատել ենք այդ ուղղությամբ, կարծում եմ, որ մեր միջամտությունից հետո որոշակի թույլտվություններ եղան՝ ընտանիքի հետ տեսակցելու: Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդմանը, նախ ՄԻՊ-ը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի ընթացքող քրեական գործով քաղաքական հետապնդում է իրականացվո՞ւմ է, թե՝ ոչ։ Մեղադրանքը գնահատելու հնարավորություն չունենք»,- ասաց նա։

Նա նշեց նաև, որ ՄԻՊ-ի համար նշանակություն չունի  հասարակական այնպատկերացումները, որոնք կան անձի վերաբերյալ, թե ով է հանցանքի կատարման մեջ մեղադրվողը։ Նրա խոսքով, աշխատանք է տարվում օրենքով դրված խնդիրներին համապատասխան և կատարվում են բոլոր հնարավոր գործողությունները` ցանկացած գործով:

ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը խցում մենակ է պահվում։

««Երևան» ՔԿՀ-ի մենախցերը փոքր են, բայց վերաբերմունքից չի դժգոհել: Չեմ կարող արձանագարել, որ դրանք հատուկ պայմաններ են»,-Կա ընտանիքի հետ հանդիպումների արգելքը, համակարգչի խնդիրը»,-նշեց նա:

Նրա խոսքով մԻՊ-ի համար համար ազատությունից զրկված ցանկացած անձի պաշտպանություն կարևոր է։ Այս դեպքում, քանի որ հանրային մեծ նշանակություն ունի և խոսքը ՀՀ 2-րդ նախագահի մասին է, դրա համար էլ առաջնային ուշադրության հարց է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել