Ղևոնդ Դ.-ն հետախուզվում է խուլիգանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու հատկանիշներով

Ոստիկանության Նաիրիի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել 43-ամյա Ղևոնդ Դ.-ն, որը 2014թ. օգոստոսի 12-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլին ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել